«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար կազմակերպում է «Բիզնեսը թվային միջավայրում» դասընթացը։ Մասնակիցները կծանոթանան թվային հարթակներում բիզնեսը ներկայացնելու շահեկան հնարավորություններին՝ ինչպես մարքեթինգային, այնպես էլ տեխնիկական պարզ լուծումների առումով։
- Ինչպե՞ս ներկայանալ առցանց տիրույթում:
- Ո՞րն է ավելի շահեկան՝ սոցիալական հարթակնե՞ր, թե՞ կայքեր, այցեքարտ-էջեր:
- Ինչպե՞ս նվազագույն ծախսերով ու առանց հատուկ մասնագետներ ներգրավելու ունենալ սեփական էջը (կայք կամ այցեքարտ-էջ եւ այլն):
- Թվային անվտանգություն եւ տեխնիկական հնարավորություններ :
Դասընթացի տեւողությունը 2 օր է, երկու փուլով՝ տեսական եւ գործնական։
Առաջին՝ տեսական փուլում կներկայացվեն թվային հարթակներում էջեր, կայքեր ունենալու, բիզնեսը ներկայացնելու անհրաժեշտությունն ու կարեւորությունը նաեւ տեխնիկական անվտանգության, հաղորդակցության, առցանց տիրույթում վարկանիշային իմիջ ձեւավորելու, թվային գրագիտության եւ անվտանգության հիմունքները։
Երկրորդ՝ գործնական փուլում կներկայացվեն այցեքարտ-էջեր, կայքեր պատրաստելու, բիզնեսը վարելու համար անհրաժեշտ առցանց այլ օգտակար ռեսուրսներ, որոնց կիրառման համար հատուկ մասնագիտական պատրաստվածություն պետք չէ։ Մասնակիցներին մեր փորձագետները կօգնեն գործարկել այդ ռեսուրսները՝ պարզաբանելով նաեւ տեխնիկական անվտանգության եւ սպասարկման պայմանները։
Դասընթացն անվճար է, նախանշված է մայիսի վերջին, Երեւանում։ Օրերի եւ տեղի մասին կտեղեկացնենք հավելյալ։
Գրանցման վերջնաժամկետը մայիսի 25-ն է։
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտը՝ այստեղ։
Հարցերի դեպքում գրել՝ isoc@isoc.am հասցեին, կամ զանգահարել 060272215: