Միացի՛ր «Ես .հայ .am» ֆլեշմոբին՝ միասին տոնենք հայատառ դոմենի 12-րդ տարեդարձը

Հայատառ .հայ դոմենի ծննդյան 12-րդ տարեդարձը կնշվի Երևանում՝  «Ես .հայ .am» տոնական ֆլեշմոբով։

Բոլոր հետաքրքրվածներին՝ հատկապես երիտասարդներին, սիրով հրավիրում ենք մասնակցելու ինտերակտիվ և ճանաչողական միջոցառմանը։

«Ես .հայ .am» ֆլեշմոբում «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը նախատեսել է՝

  • Մրցութային խաղ՝ հավաքի՛ր փազլը և ստացիր նվերներ
  • Տեղեկացման արշավ՝ ակտիվ մասնակիցի՛ր, լուսանկարվիր և կիսվիր սոցհարթակներում՝ #եսհայam   #քոկայքիհասցենհայատառ #հայատառդոմեն #dotհայ հեշթեգերի ներքո՝ նույնպես ստացիր նվերներ

Մայիսի 8-ին,

«Սիզընս պարկ» այգում,

Ժամը 16:00–19:00-ին

Միացի՛ր «Ես .հայ .am» ֆլեշմոբին ընկերներիդ հետ ու իմացի՛ր ինչու և ինչպես օգտագործել հայատառ .հայ դոմենը։

Մասնակցությամբ և .հայ դոմենի կիրառության կարևորության մասին տեղեկանալով կնպաստեք համացանցում հայերենի ներկայության ամրապնդման և հայատառ դոմենային տիրույթի ընդլայնման գործին։

Բաժնի նյութերը