ArmSIG-2024` ինտերնետի զարգացումներ. աշխատաշուկայի թրենդներ

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն այս տարի արդեն  8-րդ անգամ կանցկացնի «Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը» (ArmSIG)։

ArmSIG-2024–ում ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներն ու փորձագետները՝ Հայաստանից եւ արտերկրից, կանդրադառնան ինտերնետի նոր զարգացումներին, աշխատաշուկայի թրենդներին, կներկայացնեն հայաստանյան ու միջազգային կազմակերպությունների կրթական և կրթաթոշակային ծրագրերը։

Այս տարի ArmSIG-ը կանցկացվի սեպտեմբերի 25-ին եւ 26-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի մեծ դահլիճում։ «Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը» բաց է շահառու տարբեր խմբերի ներկայացուցիչների համար՝ առանց մասնագիտական կամ տարիքային սահմանափակման (16+):

Գրանցվել կարող եք այս հղումով՝ մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ։

Բաժնի նյութերը