Տեխնիկական համայնքի ներկայացուցիչներին, տեխնոլոգիական ուղղվածության ուսումնական հաստատություններում սովորողներին և տեխնոլոգիական առաջընթացով հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» համաժողովին։
UA՝ Համընդհանուր ընդունում համաշխարհային շարժման և UADay2026-ի առիթով այն արդեն չորրորդ անգամ կազմակերպում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ համագործակցելով միզգային գործընկերների հետ։
Կներկայացվեն և կքննարկվեն համացանցի բազմալեզվության ապահովմանն ուղղված քայլերն ու ծրագրերն աշխարհում և Հայաստանում՝
- քաղաքականության ուղենիշներ,
- թվային գրագիտության ծրագրեր,
- լեզվական բազմազանությունը պաշտպանող ու խթանող նախաձեռնություններ։
Մեկօրյա համաժողովին կմասնակցեն ISOC Armenia-ի գործընկեր կազմակերպություններ տարբեր երկրներից։
Օրն ու վայրը՝ մարտի 31, Հայաստանի եվրոպական համալսարան
Մեկնարկը՝ ժամը 11։00
Մասնակցելու համար գրանցվելը պարտադիր է։ Խնդրում ենք անցնել հղումով և գրանցվել մինչև մարտի 20-ը՝ ներառյալ։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ հանդիսանալով Համընդհանուր ընդունում շարժման անդամ, ջանքեր է գործադրում .հայ դոմենի առաջխաղացման, համացանցը հայերենով հասանելի դարձնելու և հայերեն բովանդակությամբ հարստացնելու համար։
Աշխարհի շատ կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերն ուղղված են տեղական լեզվով բովանդակության զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանն ու ապահովմանը։ Նպատակը թվային տեխնոլոգիաները՝ անկախ լեզվից բոլոր համայնքներին ծառայեցնելն է։





























