«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն սիրով հրավիրում է բոլորին միասին նշելու .հայ դոմենային տիրույթում առաջին գրանցման 9-ամյակը։
Տոնական այս առիթով տեղի կունենա ֆլեշմոբ՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ։ Տոնակատարությունը տեղի կունենա հունիսի 7-ին, ժամը՝ 17:00-ին, Մերգելյանի պուրակում՝ «Լեռնային պար» խմբաքանդակի հարևանությամբ։
