Skip to main content

Մեկնարկում է «Ինտերնետի կառավարումը. ինչ է, ով է» խմբագրաթոն-մրցույթը

Ինչպե՞ս է աշխատում համացանցը։ Ո՞վ է որոշում դրա կանոնները, ո՞վ է հատկացնում դոմենային անունները և IP հասցեները։ Այս ամենն ինչո՞ւ է կարևոր յուրաքանչյուրիս համար։

Թվարկված հարցերի պատասխանները հայերենով դեռևս քիչ են։
Մենք ուզում ենք միասին փոխել այս փաստը՝ մայրենի լեզվով ինֆորմացվելու և հաղորդակցվելու հնարավորությունը՝ յուրաքանչյուրիս իրավունք ն է։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն և «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ն համատեղ հայտարարում են «Ինտերնետի կառավարումը. ինչ է, ով է» խմբագրաթոն-մրցույթի մեկնարկը։

Մրցույթի ընթացքում մասնակիցները կստեղծեն և կբարելավեն հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ ինտերնետի կառուցվածքի, կառավարման սկզբունքների և ոլորտում գործող կազմակերպությունների մասին։

Լավագույն մասնակիցներին սպասվում են մրցանակներ։
Ժամկետները՝ նոյեմբերի 10 — դեկտեմբերի 10
Մանրամասներին կարող եք ծանոթանալ նախագծի էջում՝ https://w.wiki/g4UU

Միացեք և օգնեք հայերեն Վիքիպեդիային պատմել ինտերնետի մասին։

Բաժնի նյութերը