«Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները, միանալով Girls in ICT-2022 միջազգային արշավին, հրավիրում են «Աղջիկները ՏՀՏ-ում. հասանելիություն եւ անվտանգություն» համաժողովը։
Նպատակը տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածությանն անդրադառնալը եւ դրա խթանումն է։
Տարբեր ոլորտների փորձառու եւ առաջատար մասնագետները համաժողովի մասնակիցներին կներկայացնեն թվային աշխարհի վտանգներն ու դրանցից խուսափելու լավագույն գոծիքները, ինչպես նաեւ կանանց եւ աղջիկների՝ STEM կրթության եւ STEM ոլորտում աշխատելու հնարավորություններն ու հեռանկարները։
Բանախոսներն են՝
- Լիաննա Գալստյան – «Girls in ICT համաշխարհային արշավը եւ Հայաստանում ու աշխարհում ՏՀՏ ոլորտում կանանց ներգավվածության ընդհանուր պատկերը»
- Լյուսի Քոչարյան — «Առցանց տիրույթում հաճախ հանդիպող վտանգները եւ դրանցից խուսափելու միջոցները»
- Կարեն Գասպարյան — «Թվային անվտանգություն կամ ինչպես ապահով լինել ինտերնետում»
- Գայանե Մարկոսյան — «STEM եւ «Սինոփսիսի» կրթական ծրագրերը»
- Քրիստինա Հակոբյան — «ArmSIG՝ Ինտերնետ կառավարման հայկական դպրոց»
Աղջիկները ՏՀՏ-ում. հասանելիություն եւ անվտանգություն» համաժողովը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 15։00-ին, «Փարիզ» հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան 4/6)՝ առկա եւ առցանց ձեւաչափերով։
Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։