ArmIGF2025. Լոկալ մարտահրավերներ՝ գլոբալ լուծումներ. համաժողովի մասնակցության գրանցումը մեկնարկել է

Հայաստանի թվային ապագայի ձևավորումը, գլոբալ ինտերնետային կառավարման գործընթացներում երկրի դերի ամրապնդումը և տեխնոլոգիական արագ զարգացող աշխարհի մարտահրավերներին արձագանքելու ուղիները կլինեն այս տարվա «Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովի»՝ ArmIGF2025-ի հիմնական թեմաները։

«Լոկալ մարտահրավերներ՝ գլոբալ լուծումներ» խորագրի ներքո անցկացվող համաժողովն այս տարի հոբելյանական է, այն 10-րդն է, ինչը նոր հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են թվային քաղաքականությամբ, ազատ և անվտանգ ինտերնետով, արհեստական բանականությամբ, թվային գրագիտությամբ։

ArmIGF-ը հարթակ է, որը միավորում է պետական, մասնավոր, հասարակական, ակադեմիական և տեխնիկական համայնքների ներկայացուցիչներին՝ քննարկելու թվային դարաշրջանի արդիական խնդիրներն ու դրանց համընդհանուր լուծումները։

Մասնակցել կարող են բոլոր նրանք, ովքեր

  • հետաքրքրված են կամ զբաղվում են ինտերնետի կառավարմամբ, թվային իրավունքներով և քաղաքականություններով,
  • ներգրավված են ՏՏ, կրթական կամ մեդիա ոլորտներում,
  • ցանկանում են  ներդրում ունենալ թվային ապագայի ձևավորման գործում։

Համաժողովը կանցկացվի նոյեմբերի 6-ին, Երևանում։ Մասնակցության համար գրանցումը պարտադիր է։ Տեղի և ժամի մասին գրանցվողները հավելյալ կտեղեկացվեն։

Միջոցառման ձևաչափը՝ հիբրիդային (առկա և առցանց մասնակցություն)։

Գրանցումը բաց է մինչև  նոյեմբերի 3-ը՝ ներառյալ։

Միացե՛ք ArmIGF2025-ին՝ ձեր ներդրումն ունենալով ավելի բաց, անվտանգ և ներառական թվային Հայաստանի կառուցման գործում։

Բաժնի նյութերը