Աշխատաժողով «Ծածկագրումը՝ թվային անվտանգության գործոն»

Հայաստանը, ի դեմս «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» եւ «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունների, այս տարի եւս միացել է  Ծածկագրման համաշխարհային օրվան (Global Encryption Day

Այդ առիթով Երեւանում նախաձեռնվել է «Ծածկագրումը՝ թվային անվտանգության գործոն» աշխատաժողով՝ տեխնիկական համայնքի ներկայացուցիչների համար:

Հանդիպման շրջանակում ոլորտի առաջատար փորձագետները կանդրադառնան Post-Quantum գաղտնագրում (PQC),  ի՞նչ է Ransomware-ը եւ ինչպե՞ս կարող եք պաշտպանված լինել, կոդավորումը էլեկտրոնային կառավարության եւ թվային կառավարման մեջ, կոդավորումը ֆինանսական հատվածում,   ծածկագրման եւ կիբեռանվտանգության մարտահրավերները եւ այլ թեմաներ։

Աշխատաժողովը կանցկացվի հոկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին, Փարիզ հյուրանոցում  (հասցեն` Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք), առկա ձեւաչափով։

Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։ Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել +374-60-272216 հեռախոսահամարով։

Բաժնի նյութերը