Ֆոտոմրցույթ եւ իրազեկման արշավ՝ բոլորի համար

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «.հայ» դոմենային անունների տիրույթի 6-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը՝ իրազեկման արշավին եւ ֆոտոմրցույթին։

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 6-ին, ժամը 14։00-19։00-ին, Մաշտոցի պուրակում։

Մասնակիցները կտեղեկացվեն «.հայ» տիրույթում դոմենային անուն գրանցելու պայմաններին եւ ցանկության դեպքում կլուսանկարվեն «.հայ» շրջանակով։
Ֆոտոմրցույթին մասնակցելու պայմանն է՝
«.հայ» շրջանակով լուսանկարը հրապարակել ՖԲ-ում՝ #հայատառդոմեն #հայդոմեն հեշթեգներով, ինչպես նաեւ նշել isoc.am, ինտերնետ․հայ Ֆեյսբուքյան էջերը։

Ամենաշատ հավանումներ եւ ամենակրեատիվ բովանդակություն անվանակարգերում հաղթողների համար պատրաստվել են հատուկ մրցանակներ՝ «Բուկինիստ» գրախանութների ցանցի նվեր քարտեր։