Ազգային .հայ դոմենի տարեդարձի՝ մայիսի 5-ի առիթով այս տարի եւս «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ։
«Համացանցում՝ .հայ-ի հետ» խորագրով անիմացիաների մրցույթը 10-16 տարեկանների համար է։ Նպատակը .հայ դոմենի մասին իրազեկումն է, այն ավելի ճանաչելի դարձնելը։ Մասնակիցներն ազատ են կարճ անիմացիայով ներկայացնելու թեմայի իրենց ընկալումը։
Մասնագիտական ժյուրին աշխատանքները կգնահատի երեք անվանակարգերում՝
- Լավագույն ստեղծագործական գաղափար
- Լավագույն տեխնիկական կատարում
- Լավագույնը՝ համացանցում
«Լավագույնը՝ համացանցում» անվանակարգի հաղթողը կընտրվի ֆեյսբուքյան հարթակում անիմացիայի հավանումների քանակով։ Դրա համար բոլոր այն մասնակիցները, ովքեր ցանկություն կունենան մասնակցել մրցույթին նաեւ այս անվանակարգում պետք է 2023 թվականի հոկտեմբերի 1-ին իրենց անիմացիան տեղադրեն ֆեյսբուքյան հարթակում՝ #հայնեթ2023 #հայիհետ #isocam #isocarmenia հեշթեգերի ներքո (էջի ընտրությունը թողնում ենք մասնակցին, կարող է լինել կազմակերպության կամ ծնողի էջը)։
Հոկտեմբերի 1-10-ի ընթացքում ստացած հավանումներով կընտրվի այս անվանակարգի հաղթողը։
Մրցույթի վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է, ժամը՝ 12.00։ Մասնակիցները պետք է իրենց աշխատանքները մինչ այդ ժամկետն ուղարկեն isoc@isoc.am հասցեով՝ նամակի թեմա տողում նշելով «Համացանցում՝ .հայ-ի հետ»։ Այս ժամի տվյալներով էլ կամփոփվեն նաեւ ֆեյսբուքյան մրցույթի արդյունքները։
Մրցանակները կհանձնվեն եւ հաղթողները կպարգեւատրվեն մինչեւ 2023-ի նոյեմբերի 10-ը։
Գրանցվելու համար անցեք հղումով։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն .հայ եւ .am դոմենների կառավարիչ կազմակերպությունն է, որը վարում է ազգայն դոմենների ռեգիստրը։ Այս եւ այլ նախաձեռնույուններով ԻՀ ՀԿ-ն նպաստում է համացանցում հայկական ներկայության ընդլայնմանը եւ փորձում է խրախուսել համացանցում հայկական բովանդակության տարածումն ու զարգացումը։
Հարցերի համար՝ զանգահարել 060 272 215 հեռախոսահամարին կամ գրել isoc@isoc.am հասցեին։