Skip to main content

Ինտերնետի կառավարման դասընթաց․ միջազգային ներգրավվածության նոր հնարավորություն

Ցանկանո՞ւմ եք ավելի խորությամբ հասկանալ, թե ինչպես է կառավարվում համաշխարհային ինտերնետը, ովքեր են ձևավորում դրա կանոններն ու չափանիշները, ինչ դեր կարող եք ունենալ այս գլոբալ գործընթացներում։

Internet Governance դասընթացը հնարավորություն է տալիս ձեռք բերել հիմնարար և կիրառական գիտելիք ինտերնետի կառավարման համակարգի, դրա հիմնական դերակատարների, տեխնիկական ենթակառուցվածքների և կարգավորող գործընթացների վերաբերյալ։

Մասնակիցները կուսումնասիրեն 4 հիմնական ուղղություն՝

1․ Ինտերնետի կառավարման էկոհամակարգ
 • Ինտերնետի կառավարման պատմությունն ու զարգացումը
• Ինտերնետի կառավարման հիմնական գործառույթները
• Բազմաշահառու կառավարման (Multistakeholder Internet Governance) համակարգը
• Միջազգային կառույցների, կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի դերը
• Ինտերնետի կառավարման ձևավորմանը նպաստած հիմնական սկզբունքները

2․ Ինտերնետի ստանդարտներ, անուններ և թվեր
• Ինտերնետի ստանդարտների մշակման հիմնական կառույցներն ու գործընթացները
• RFC համակարգը և ինտերնետի հիմնական ստանդարտները
• IP հասցեներ, դոմենային անուններ և DNS
• Դոմենային անունների և ինտերնետային ռեսուրսների կառավարման համակարգը
• DNS-ի և ինտերնետային հասցեավորման կառավարման հիմնական դերակատարները

3․ Կիբերանվտանգության կառավարում
• Կիբերանվտանգության հիմնական ռիսկերը
• Կիբերանվտանգության բազմաշահառու էկոհամակարգը
• CERT և CSIRT կառույցների, Certificate Authorities-ի դերը
• Internet Exchange Points-ի նշանակությունը
• BGP, Autonomous Systems և Autonomous System Numbers
• Ինտերնետային ցանցերի փոխկապակցման և գլոբալ ինտերնետի աշխատանքի սկզբունքները

4․ Ինտերնետի կառավարման կարգավորող ուղղությունները
• Ինտերնետային իրավունքի հիմնական աղբյուրները
• Մասնավոր միջնորդների դերն ինտերնետի քաղաքականության ձևավորման գործում
• Անձնական տվյալների պաշտպանություն և գաղտնիություն
• Մտավոր սեփականություն և միջնորդների պատասխանատվություն
• Կիբերհանցագործություններ, հասանելիություն, հեռահաղորդակցության կարգավորում և խոսքի ազատություն
• Նոր տեխնոլոգիաների ազդեցությունը ինտերնետի կառավարման քաղաքականությունների վրա

Ովքե՞ր կարող են մասնակցել և ինչպե՞ս ներգրավվել

Դասընթացը բաց է ուսանողների, մանկավարժների, ոլորտով հետաքրքրված տարբեր անձանց համար։ Մասնագիտական նախնական որևէ գիտելիքի կարիք չկա, սակայն ագլերենի իմացությունը պարտադիր է, քանի որ դասընթացի լեզուն անգլերենն է։

Դասընթացն անվճար է, մասնակցելու համար գրանցվելը պարտադիր։

Գրանցվելու համար անհրաժեշտ է Ձեր անուն, ազգանունով և էլեկտրոնային փոստի հասցեով ստեղծել հաշիվ Ինտերնետ Հասարակության (ISOC-ի) ուսումնական հարթակում՝ անցնելով հետևյալ հղումով ։

Բոլոր գրանցվածների համար կկազմակերպվի առցանց հանդիպում՝ հարթակում ուսումնական ծրագրից օգտվելու տեխիկական հարցերի վերաբերյալ։

Ինտերնետի կառավարման դասընթացը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին: Տևողությունը՝ 4 շաբաթ, շաբաթական 1 առցանց հանդիպումով:

Հանդիպման օրերը՝

  • Սեպտեմբերի 24
  • Հոկտեմբերի 1
  • Հոկտեմբերի 8
  • Հոկտեմբերի 15 

Ի՞նչ կստանան մասնակիցները։

Դասընթացի ավարտին մասնակիցները ոչ միայն կձևավորեն ինտերնետի կառավարման վերաբերյալ համակարգված գիտելիք, այլև կստանան դասընթացի ավարտը հավաստող վկայական։

Սա կարող է դառնալ կարևոր քայլ նրանց համար, ովքեր ցանկանում են հետագայում ներգրավվել միջազգային ինտերնետ կառավարման գործընթացներում, մասնագիտական ցանցերում և միջազգային համաժողովներում՝ ներառյալ Internet Governance Forum-ի, ICANN-ի և ոլորտային այլ միջազգային նախաձեռնությունների շրջանակները։

Եթե հետաքրքրված եք Internet Governance-ով, DNS-ով, կիբերանվտանգությամբ, թվային քաղաքականությամբ կամ ինտերնետի միջազգային կառավարմամբ, այս դասընթացը հենց ձեր մասնագիտական զարգացման կարևոր քայլը կդառնա։

Բաժնի նյութերը