Թվային անվտանգություն՝ վաղ տարիքից. ArmSIG2025-ը՝ Գորիսում

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն Գորիս համայնքի ներկայացուցիչներին՝ մանկավարժներին, ծնողներին, հրավիրում է մասնակցելու Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ դպրոցին՝ ArmSIG-2025-ին։

«Թվային անվտանգություն՝ վաղ տարիքից» խորագրով դպրոցում ոլորտի լավագույն մասնագետները կներկայացնեն երեխաների առցանց անվտանգության խնդիրները, դրանց կանխարգելման մեթոդներ և գործիքներ։

ArmSIG2025-ը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Գորիս քաղաքում։

Դպրոցի մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։

Մասնակցության համար գրանցումը պարտադիր է։

Խնդրում ենք գրանցվել մինչև հոկտեմբերի 6-ը՝ ներառյալ, այս հղումով։

Բաժնի նյութերը