Youth IGF 2025․ Թվային ֆինանսներ. ռիսկեր և հնարավորություններ

Ինտերնետ կառավարման արդի թեմաների, մարտահրավերների, նորարարությունների և գլոբալ թրենդների քննարկման գործընթացում երիտասարդներին ներգրավելու նպատակով «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ները այս տարի ևս նախաձեռնում են YouthIGF Armenia համաժողովը։

Ինտերնետ կառավարման հայաստանյան երիտասարդական համաժողովում ոլորտի փորձագետները կանդրադառնան հետևյալ թեմաներին՝

  • Քո ֆինանսները՝ քո հեռախոսում․ թվային բանկեր և դրամապանակներ,
  • Թվային արժույթներ. Կրիպտո՝ նոր փողի նոր աշխարհը,
  • Կիբեռանվտանգություն թվային ֆինանսներում․ պաշտպանվելով նոր սպառնալիքներից,

YouthIGF Armenia 2025-ը՝ Ինտերնետ կառավարման հայաստանյան երիտասարդական համաժողովը, տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ «Թվային ֆինանսներ. ռիսկեր և հնարավորություններ» խորագրի ներքո։

Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։

Շտապե՛ք գրանցվել, տեղերը սահմանափակ են։

Գրանցվել կարող եք այս հղումով՝ մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ։

Անցկացման վայրի և ժամի մասին տեղեկությունը կտրվի հավելյալ։

Համաժողովի մասնակիցներին կտրամադրվեն  մասնակցության հավաստագրեր։

Բաժնի նյութերը