Գրեյս Հոփեր՝ անհաջողակ դիմորդից մինչև գերպահանջված ՏՏ գիտնականկան կամ լեդի bug

ՏՏ ոլորտի առաջատար կանանցից մեկը, ամերիկացի Գրեյս Հոփերը, լինելով լրջագույն հայտնագործություններ հեղինակած գիտնական, շատ պատահականորեն դարձել է նաեւ bug եզրույթի սահմանողը։ 1947-ին Mark II համակարգչի կաղապարում բառացիորեն տեղավորվել է մի բզեզ ու խանգարել աշխատանքին։ Գրեյսը հայտնաբերել ու ամրացրել է այդ միջատին տեխնիկական օրագրում՝ «բագի առաջին դեպքը» գրությամբ։ Այդուհետ ոլորտի եզրաբանության մեջ ծրագրային սխալները կոչվել են bug։

Սա, իհարկե, Գրեյս Հոփերի ամենափոքր ներդրումն է ՏՏ ոլորտում։ Նա գիտնականի, հայտնագործողի իր մղումները ցուցաբերել է դեռ շատ վաղ տարիքում։ Յոթ տարեկանում արդեն յոթ զարթուցիչ է քանդել՝ պարզելու մեխանիզմը։ Իսկ տասնվեցում նա արձանագրել է իր կենսագրության ամենաաննշան իրադարձությունը՝ լատիներենի անբավարար իմացության հետևանքով կորցրել է Վասար քոլեջում սովորելու հնարավորությունը։ Այսուհանդերձ, 1928-ին ոչ միայն ավարտել է նույն քոլեջը՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի աստիճանով, այլև դասավանդել այնտեղ։

Բայց սա դեռ հաջողությունների սկիզբն էր։ 1943-ին՝ որպես բացառություն, ԱՄՆ նավատորմի պահուստային զորքերին միանալու  Գրեյսի կամավորական հայտը ընդունվեց, ու նա Հարվարդի համալսարանում մասնակցեց Mark I համակարգչի համար ծրագրերի ստեղծմանը։ Վեց տարի անց Հոփերը UNIVAC I ծրագրավորող թիմի հետ ստեղծեց A-0 կոմպիլյատորը, իսկ 1959-ին մշակեց COBOL լեզուն, որը մինչև այսօր օգտագործվում է բիզնես հավելվածներում։

Հոփերը թոշակի անցնելու պահին ԱՄՆ ռազմածովային նավատորմի իրական ծառայության մեջ գտնվող ամենատարեց սպան էր՝ ադմիրալի կոչումով։ Ծառայել է ավելի քան 79 տարի։

Գրեյս Հոփերին թոշակից հետո էլ հանգիստ չեն տվել՝ նշանակելով Digital Equipment Corporation-ի ավագ խորհրդատու։ Այդ պաշտոնում նա աշխատել և դասավանդել է մինչև կյանքի վերջ՝ 1992-ը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը