AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026

ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածությունը կարևորելով՝ այս տարի ևս  «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն արդեն 9-րդ անգամ միացել էր Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) «Աղջիկները ՏՀՏ-ում»  (Girls in ICT) համաշխարհային  արշավին։ Դրա շրջանակում   «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողների համար կազմակերպջել էր «AI զարգացումներ. թվային ապագա կերտող կանայք» հանդիպումը։

Ավելի քան 40 ուսանողուհիներին իրենց փորձն ու գիտելիքը փոխանցելու էին եկել COPA ընկարությունից տվյալագետ Մերի Դավթյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության Ճարտարագիտական գերազանցության խմբի Ծրագրային ապահովման արդիականացում բաժնի հետազոտությունների և զարգացման առաջատար ճարտարագետ Անի Ալավերդյանը։

«Միջազգային նման արշավները լավ առիթ են STEM ոլորտում բազմափորձ մասնագետների և այդ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար միմյանց տեսնելու, հաղորդակցվելու, մասնագիտական զարգացման հնարավորությունները քննարկելու։ Ապագա մասնագետների համար այս հանդիպումները ճակատագրական կարող են դառնալ՝ կողմնորոշվելու, առաջ գնալու ուղիներ գտնելու առումով»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը։ Նրա խոսքով, հայաստանյան աշխատաշուկան ՏՏ ոլորտում շահեկան դիրքավորվելու հնարավորություններ է տալիս նաև աղջիկներին ու կանանց։

Կարդալ ավելին

Facebook
Twitter

Բաժնի նյութերը