Ջերմուկում անցկացվեց IT դասընթաց «Աղջիկները ՏՀՏ-ում» արշավի շրջանակում

Արհեստական բանականության (AI) հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաև կիբեռանվտանգության կանոնները ներկայացվեցին ITU-ի «Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային արշավի շրջանակում ապրիլի 26-ին Ջերմուկում տեղի ունեցած դասընթացին։

«Աղջիկները ՏՀՏ-ում. հաղթահարելով խոչընդոտները՝ հանուն ներառական թվային վերափոխման» խորագրով դասընթացը նախաձեռնել էին «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունները։

«Արդեն ութերորդ տարին է, ինչ մեր կազմակերպությունը միանում է այս միջազգային նախաձեռնությանը՝ Girls in ICT արշավին։ Այս տարի գալով Ջերմուկ՝ փորձել ենք միջոցառումը հասանելի դարձնել նաև մարզաբնակ կանանց ու աղջիկներին՝ ցույց տալով, որ ՏՀՏ ոլորտը բաց է բոլորի համար», – նշեց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը։

Դասընթացին մասնակցեցին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ավելի քան 20 կանայք՝ մասնագիտական տարբեր ոլորտներից։

Կարդալ ավելին

Facebook
Twitter

Բաժնի նյութերը