«.հայ»-նեթ մրցույթին մասնակցության հայտերը կընդունվեն մայիսի 5-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը:
«Ինտերնետ հանրության» նախաձեռնած այս մրցույթին կարող են մասնակցել «.հայ» տիրույթում գրանցված եւ հայերեն բովանդակությամբ կայքերը։
«.հայ»-նեթն այս տարի անցկացվում է երկու՝ «լավագույն դիզայն» եւ «լավագույն հայերեն բովանդակություն» անվանակարգերում։
Մրցույթի արդյունքները ամփոփելու է մասնագիտական հանձնաժողովը։
Առաջնայնություն կտրվի այն կայքերին, որոնք ունեն բովանդակության տեսանելիությանը նպաստող դիզայն եւ համացանցում ու որոնողական համակարգերում Հայաստանի եւ հայկական թեմատիկայի ճանաչմանը նպաստող բովանդակություն։
Մասնակցելով «.հայ»-նեթ մրցույթին՝ կնպաստեք համացանցում հայկական ներկայության արդյունավետության բարձրացմանը եւ հայկական միջավայրի ընդլայնմանը։