Մեկնարկում է «Թվային գրագիտություն մարզերում» նախագիծը

«Ինտերնետ հանրություն. Հայաստան հատված» եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ները կմեկնարկեն «Թվային գրագիտություն մարզերում» նախագիծը։

Այն կիրականացվի առաջիկա 7 շաբաթների հանգստյան օրերին Հայաստանի 6 մարզերի գրադարաններում։

Նախագիծը ներառում է 3 դասընթաց՝ համակարգչային գրագիտություն, ինտերնետ գրագիտություն, սոցիալական մեդիա գրագիտություն:

Նպատակը թվային աշխարհում ճիշտ կողմնորոշվելու եւ ժամանակակից հասարակության մաս կազմելու համար անհրաժեշտ տեղեկությունները մարզերի բնակչությանը գործնականորեն ներկայացնելն է։

«Թվային գրագիտություն մարզերում» նախագծի մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ գրադարաններին կտրվեն WiFi երթուղիչներ եւ նորոգված համակարգիչներ։

Բաժնի նյութերը