Հետաքրքրվա՞ծ եք ինտերնետի կառավարմամբ, թվային անվտանգությամբ, արհեստական բանականությամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով։
Միացե՛ք Հայաստանի ինտերնետ կառավարման դպրոցին՝ ArmSIG 2026-ին։
Սեպտեմբերի 19-20-ին Ալավերդիում «Ինտերնետ հասակաության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունը կանցկացնի «Թվային գրագիտություն և անվտանգություն ԱԲ դարաշրջանում» խորագրով երկօրյա անվճար դպրոցը։
ArmSIG-ը նախատեսված է ուսանողների, երիտասարդ մասնագետների, քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածների, կրթության ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր ցանկանում են հարստացնել թվային աշխարհի իրենց գիտելիքը, ստանալ գործնական և արդյունավետ հմտություններ։
ArmSIG 2026-ում բանախոսում են ոլորտի առաջատար մասնագետներ։ Դուք հնարավորություն կունենաք մասնակցելու նաև քննարկումների ու գործնական պարապմունքների հետևյալ թեմաներով՝
- ինտերնետի կառավարում և անձնական տվյալների պաշտպանություն,
- արհեստական բանականություն՝ առավելություններն ու մարտահրավերները,
- կիբեռանվտանգություն և կիբեռհիգիենա,
- սոցիալական հարթակների անվտանգ օգտագործում,
- 21-րդ դարի տեխնոլոգիաներն ու դրանց ընձեռած հնարավորությունները։
Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։ Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։
Գրանցվել կարող եք այս հղումով։ Նույն տեղում կարող եք նաև ծանոթանալ նաև օրակարգին և բանախոսներին։
ArmSIG 2026-ը կազմակերպում է «Ինտերնետ հասակաության Հայաստան հատված» ՀԿ-ն՝ «Ինտերնետ հասարակություն հիմնադրամի», RIPE NCC օժանդակությամբ և «Ինտերնետ հանրություն» ՀԿ աջակցությամբ։





























