ՏՏ համաժողով՝ «Ռեգիտոն. հզորացնելով .am տիրույթը»

Միացե՛ք Հայաստանի կոդ հանդիսացող .am տիրույթի ապագայի մասին մեկօրյա համաժողովին

«Ինտներնետ հանրություն», «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ներն այս տարի ընդլայնում են ամենամյա «Ռեգիտոնի» սահմանները։

«Ինտերնետ հանրություն հիմնադրամի» աջակցությամբ՝ Երևանում հունիսի 21-ին ՏՏ ոլորտի տեղացի և միջազգային փորձագետները, ռեգիստրարները և .am դոմենի զարգացմամբ հետաքրքրված մասնագետները կքննարկեն կիբեռանվտանգության մասին օրենքի նախագծի ազդեցությունը տիրույթի վրա, դոմենային տիրույթներում չարաշահումների դեպքերին արձագանքելու մեխանիզմները, կներկայացվեն միջազգային լավագույն փորձից օրինակներ, անդրադարձ կարվի Web3-ի զարգացման միտումներին և բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրմանը .am տիրույթում, ինչպես նաև մտավոր սեփականության պահպանման հարցերին:

Միջոցառման նպատակն է խթանել համագործակցությունը .am դոմենի ռեգիստրարների և միջազգային ու տեղացի գործընկերների միջև՝ բարձրացնելու թվային անվտանգությունն ու նպաստելու՝ նորարարությանը:

Մասնակցության համար գրանցումը պարտադիր է։ Գրանցվել մինչև հունիսի 19-ը՝ ներառյալ՝ հետևյալ հղումով։

Եկե՛ք միասին կառուցենք ավելի ապահով, խելացի թվային տիրույթ:

Բաժնի նյութերը