Մայիսի 5-ից մինչեւ մայիսի 15-ը կընդունվեն «Վիքի.հայ» մրցութային արշավի մասնակցության հայտերը։
«Վիքի.հայի» նոր մասնակիցներին 15-օրյա դասընթացում կներկայացվեն Վիքիմեդիայի համար բովանդակություն ստեղծելու մեթոդները եւ խմբագրելու տեխնիկական կանոնները։
Նոր հոդվածների ստեղծման, խմբագրման ու հրապարակման աշխատանքները կմեկնարկեն հունիսի 1-ին։ Արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 30-ին։
«Վիքի.հայ» մրցույթի հաղթողներ կճանաչվեն որակյալ եւ ծավալուն բովանդակություն ստեղծած խմբագիրները։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, նախաձեռնելով «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի հետ համատեղ իրականցվող «Վիքի.հայ» մրցույթը, նպաստում է համացանցում հայկական բովանդակությունը կայուն կերպով զարգացնելուն եւ արդիականացնելուն։