Դոմենային անունների գրանցման գործընթացն ավելի մատչելի դարձնելու, ծառայությունների առցանց հասանելիություն ընդլայնելու նպատակով «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն վերանայել է ռեգիստրարների հավատարմագրման պայմանները։
Այսուհետ ռեգիստրար դառնալ ցանկացողները պետք է ունենան կայք եւ դոմենային անունների առցանց գրանցման ու սպասարկման համակարգ։ Այն պետք է տա անձնական էջ բացելու, դոմենային անուն գրանցելու, վերագրանցելու, գրանցորդի վարչական, տեխնիկական եւ ֆինանսական տվյալների պահպանման եւ այլ ծառայությունների մատուցման հնարավորություն։
Փոփոխությունները ուժի մեջ են մտել 2024 թվականի նոյեմբերի 7-ից։