«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ը դարձավ GFCE գործընկեր

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունն այսուհետ նաեւ Կիբեռանվտանգության փորձաքննության համաշխարհային համաժողովի (GFCE՝ Global Forum on Cyber Expertise) գործընկերն է։ Սա կարեւոր քայլ է Հայաստանի կիբեռ անվտանգության ոլորտի զարգացման եւ ինտերնետ համայնքի գլոբալ համագործակցության ամրապնդման առումով։

ԻՀ ՀԿ գործակցությունը GFCE-ին հնարավորություն կտա առավել ակտիվ մասնակցել համաշխարհային կիբեռանվտանգության ծրագրերին ու նախաձեռնություններին։

«Միջազգային համագործակցության եւս մի հարթակի միանալով՝ մեր կազմակերպությունը նպատակ ունի ավելի նպաստավոր դաշտ ստեղծել Հայաստանի թվային եւ կիբեռանվտանգության զարգացման համար»,- նշեց ԻՀ ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։

GFCE-ն համաշխարհային կիբեռկարողությունները զարգացնելու եւ արդյունավետորեն համակարգելու միջազգային ջանքերը միավորող հարթակ է։ Ստեղծվել է 2015-ին՝ Հաագայում կիբեռտարածության վերաբերյալ գլոբալ կոնֆերանսի ժամանակ։ Ապահովում է կիբեռանվտանգության ոլորտում համաշխարհային գիտելիքների փոխանակում եւ աջակցություն՝ միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների եւ մասնավոր հատվածի միջեւ, ինչը հնարավորություն է տալիս արագ արձագանքել կիբեռ սպառնալիքներին եւ խոչընդոտներին։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը