28-ամյա .am դոմենը հայկական աշխարհի «կապիտալն» է

.am դոմենային տիրույթում, որն այս տարի նշում է իր 28 ամյակը, գրանցված է շուրջ 40.000 դոմեն։ Գրանցումների 60%-ը Հայաստանից է, մնացածը՝ արտերկրից։

Արտերկրից, հատկապես, ԱՄՆ-ից դոմենի գրանցումներն ակտիվացել են։

Եթե նախկինում  գրանցումների առաջին հորիզոնականում էր Չինաստանը, ապա այժմ .am դոմեն ավելի շատ գրանցում են ԱՄՆ-ից (17%)։ Չինաստանը երկրորդ տեղում է՝ 6.2%, Ռուսաստանը՝ 2.3% ցուցանիշով երրորդը։

Ի դեպ, մինչ օրս ամենաթանկ .am դոմեն վերավաճառել է մի չինացի, երկրոդային շուկայում՝ դրա համար ստանալով 160.000 դոլար։

.am եւ .հայ դոմենների կառավարիչ «Ինտերնետ հանրություն» ՀԿ տվյալենրով, Հայաստանում նկատվում է դոմենների գրանցման ակտիվացում հատկապես մարզերից։  Այս միտումը նկատելի է դարձել հատկապես քովիդային շրջանում, երբ համացանցը դարձավ աշխատանքային ավելի ակտիվ հարթակ։

«Դոմենային .am տիրույթը հայկական աշխարհի «կապիտալն» է, ռազմավարական կարեւոր նիշը ինտերնետում, որի զարգացման համար այս տարիներին հսկայական աշխատանք է կատարվել։ Ու կարող ենք արձանագրել, որ .am տիրույթն անվտանգային առումով լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներով ընդունված նորմերին։

«Ինտերտնետ հանրություն» կազմակերպությունն ամենօրյա ջանքեր է գործադրում ազգային դոմենների զարգացման եւ ինտերնետում հայերեն բովանդակության հարստացման ուղղությամբ»,- նշում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։

Տարածաշրջանային համեմատականով եւս .am տիրույթը կայուն դիրքեր է զբաղեցնում։ .ge տիրույթում գրանցումները շուրջ 41000 են, .az-ում՝ 30300։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը