Աշխարհում առաջին ծրագրավորողը Ջորջ Բայրոնի դուստրն էր, կոմսուհի, երեք երեխաների մայր Ադա Լավլեյսը։ Նա մոր ընտրությամբ ստացել է ժամանակի մաթեմատիկական և բնագիտական լավագույն կրթությունը։ Դեռևս 19-րդ դարում կոմսուհին ստեղծել է Չարլզ Բեբիջի մշակած հաշվիչ մեքենայի նկարագրությունը, որում առաջին անգամ սահմանել է մի քանի եզրույթ, ինչպիսիք են, օրինակ` ցիկլ, ենթածրագիր և այլն։
Ադան նաև կանխատեսել է, որ հաշվիչ մեքենաներն ապագայում ոչ միայն կհաշվարկեն, այլև կմշակեն յուրաքանչյուր տվյալ։
Նրա գործունեությունը նշանակալի ազդեցություն է ունեցել տեխնոլոգիաների զարգացման առումով։ 1975-80-ին ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության նախագծով ստեղծված միասնական ծրագրավորման լեզուն, որով պետք է կառավարվեին ռազմական նավեր, ինքնաթիռներ, զրահամեքենաներ, հրթիռներ, արկեր, ի պատիվ Ադա Լավլեյսի կոչվեց «Ադա»։