.am-ի մասին տեղեկատվական աղբյուրները հարստացվել են

Հայաստանը տարածաշրջանում առաջինն է ստացել երկրի կոդ հանդիսացող .am երկնիշ դոմենի կառավարման իրավունքը՝ հետխորհրդային երկրներից երկրորդելով միայն Ռուսաստանին։

Երկրի համար ռազմավարական կարեւորության այս գործում չհապաղելը « Ինտերնետ հանրություն » ՀԿ-ն ձեւավորած մի խումբ  մասնագետների նվիրումի արդյունքն էր։

ԻՀ ՀԿ շուրջ համախմբված այդ խմբի ջանքերով .am-ը կարճ ժամանակում դարձավ ոչ միայն լայնորեն կիրառելի ու վստահելի դոմենային տիրույթ, այլեւ թվային աշխարհում Հայաստանի ճանաչելիությունն ու ինքնությունը ներկայացնող գործիք։

Այսօր արդեն .am-ով ավելի քան 45000 հասցե կա։ Գրանցումների 60%-ը Հայաստանից է, մնացածը տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից, իսկ եվրոպական երկրների ցանկն առաջնորդում են Ֆրանսիան ու Գերմանիան։

.am-ի մասին ավելի ընդարձակ տեղեկություններ կան «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի հոդվածում։ Այն ստեղծվել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30 ամյակին նվիրված «ՎիքիՀայ» արշավի շրջանակում՝ ի թիվս ՏՏ ոլորտի հասկացությունների, կազմակերպությունների, անձանց մասին 100 հոդվածների։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը