Ծածկագրման համաշխարհային օրվա առիթով հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի նախաձեռնած «Ծածկագրումը՝ թվային անվտանգության գործոն» խորագրով աշխատաժողով, որին մասնակցեցին տեխնիկական համայնքի ներկայացուցիչները։
«Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը ներկայացրեց տվյալների պաշտպանության ու ծածկագրման ոլորտում առկա համաշխարհային գործընթացները եւ ընդգծեց ծածկագրման խնդիրները մասնագիտական համայնքի համատեղ ջանքերով լուծելու կարեւորությունը։ Նրա խոսքով, աշխատաժողովը ոչ միայն տեղեկություններ հաղորդելու, այլեւ տեխնիկակակն համայնքը զորացնելու ու հասարակությանն իրազեկելու նպատակ է հետապնդում։