Ինտերնետի կարևորությունն ու ներուժը Հայաստանի մասնագիտական համայնքը եվրոպական առաջատար երկրներից
շատ ավելի վաղ հասկացավ և գնահատեց։
Կարճ ժամանակում մի խումբ նվիրյալներ ամեն ինչ արեցին ինտերնետը մեր երկիր հասցնելու, անհրաժեշտ ենթակառուցվածքները ստեղծելու եւ Հայաստանի կոդ հանդիսացող .am դոմենը կառավարելու իրավունքը ստանալու համար։
Այդ մասին հեռուստահաղորդման ընթացքում պատմում են համացանցի և դոմենային ինդուստրիայի զարգացման ակունքներում կանգնած անձինք՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը, տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, խորհրդի փոխնախագահ Ալբերտ Տոնեյանը։
Հաղորդումը դիտեք այստեղ ։