Ազգային դոմենը՝ .am-ն այսօր տոնում է իր 30-րդ տարեդարձը

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ազգային դոմենը՝ .am-ն այսօր տոնում է իր 30-րդ տարեդարձը։

Այս հոբելյանը խորհրդանշում է մեր երկրի կայուն ներկայությունը թվային աշխարհում եւ համացանցում։ Հայաստանն այսօր ճանաչելի է համաշխարհային ինտերնետ քարտեզում՝ երկրի կոդ հանդիսացող .am դոմենով։ 

Այն դարձել է մշտապես արդիականացվող ինտերնետ ենթակառուցվածքի մաս եւ շնորհիվ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի շուրջ համախմբված նվիրյալ մասնագետների՝ համաքայլ է տեխնոլոգիական առաջընթացին։ Արդեն տարիներ .am-ը համացանցում մեր ազգային կապիտալի կարևոր բաղադրիչներից մեկն է, որի կայուն աճն ապահովելու մեր ջանքերը չեն դադարում։

Սիրով շնորհավորում ենք բոլորիս այս նշանակալի իրադարձության՝ .am-ի 30-րդ տարեդարձի առիթով, մաղթում բարօրություն բոլորիս եւ ստեղծարար գաղափարների իրականացում՝ ի նպաստ երկրի զորացման։ 

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպություն

Facebook
Twitter

Բաժնի նյութերը