Բազմալեզու համացանց. Համընդհանուր ընդունում շարժմանը միացել է 190 երկիր

Աշխարհի բնակչության 67%-ը՝ 5, 5 միլիարդն օգտվում է ինտերնետից։ Պատկերը կարող է դրականապես փոխվել, եթե սեփական այբուբեն ունեցող ավելի քան 900 լեզուների տառատեսակները կիրառելի դառնան  համացանցի տիրույթներում։ Սա ենթադրում է, որ այդ լեզուները կրողները կկարողանան օգտվել համացանցից՝ ունենալով իրենց լեզվով ստեղծված էլ.փոստ, այն կընդունվի տարբեր համակարգերում գրանցվելու եւ հաղորդակցվելու համար։

Հենց այդ նպատակով Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան (ICANN) նախաձեռնել է Համընդհանուր ընդունում (Universal Acceptance՝ UA) շարժումը։ Աշխարհի մի շարք կազմակերպություններ արդեն մի քանի տարի է, ինչ համախմբվել են եւ սկսել տեխնիկական լուծումներ մշակել՝ գաղափարն իրականություն  դարձնելու համար։

Հայաստանն՝ ի դեմս «Ինտերնետ հանրույթուն»   հասարակական կազմակերպության, առաջիններից է միացել շարժամանը։

Կազմակերպությունը գրանցել եւ զարգացնում է հայատառ՝ .հայ դոմենը, իսկ մասնագիտական խմբի ջանքերով ստեղծել, այժմ փորձարկում եւ լավարկում է հայատեռ էլ. հասցեների կիրառման տեխնիկական պայմանները։

Բազմալեզու ինտերնետի զարգացմանն ուղղված ՀԸ շարժմանը ներկայում միացել է 190 երկիր։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը