Դոմենային եւ ՏՏ ոլորտին առնչվող 100 հոդված՝ .am-ի 30-րդ տարեդարձի առիթով

Ինտերնետի, դոմենային անունների, ծածկագրման, DNSSEC եւ ընդհանրապես, տեղեկատվական ոլորտի տարբեր հասկացությունների, անձանց, կազմակերպությունների մասին շուրջ 100 հայերեն հոդված է ստեղծվել 2024-ին։

Հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող այս տեղեկատվական բազան հարստացվել է Հայաստանի ազգային դոմենի՝ .am-ի եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30 ամյակի հոբելյանական միջոցառման շրջանակում։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն համացանցում հայերեն բովանդակության ընդլայնման նպատակով ամեան տարի իրականացնում է «ՎիքիՀայ» արշավը՝  «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Ի՞նչ է դոմենային անունը, ի՞նչ է DNS-ը, ինտենետ կառաարման ի՞նչ կազմակերպություններ կան աշխարհում, ինչպե՞ս է համակարգը գործում։

Այս եւ ոլորտին վերաբերող արդիական ու պահանջված տեղեկություններ արդեն  կարելի է գտնել «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում։ Առաջիկայում մենք մաս-մաս կանդրադառնանք այդ  հոդվածներին՝ հատուկ շարքով։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը