Netnod-ի շահագործման ներքո է i.root-servers.net-ը՝ 13 ինտերնետ DNS արմատական անունների սերվերներից մեկը: I-root ծառայությունը տրամադրվում է ներկայում գործող 70 հանգույցների կողմից։
2022-ի ամռանը մեկնարկած արդյունավետ համագործակցության շնորհիվ հուլիսի 8-ից այդ հանգույցնեի ցանկում է նաեւ Հայաստանը։
Սա կարեւոր ձեռքբերում է երկրի համար, քանի որ արդյունքում՝ ArmIX-ին միացում ունեցող ինտերնետ օգտագործողների համար I-root սերվերի արձագանքման ժամանակը կրճատվել է մոտ 100 անգամ՝ հասնելով 0,5 միլիվայրկյանի։
Հայաստանում I-root-ը գործող 13 սերվերներից միակը չէ. ArmIX–ը բացի NetNod-ից համագործակցում է նաեւ PCH-ի եւ RIPE NCC-ի հետ՝ սպասարկելով 5 սերվեր եւս։
PCH-ի կլաստերը Հայաստանում ապահովում է 400-ից ավել ccTLD արագ հասանելիությունը, ինչպես նաեւ 9.9.9.9 հասցեով DNS սերվերի ծառայությունը:
RIPE NCC-ի AuthDNS-ը ապահովում է բացի RIPE-ից նաեւ աշխարհի մյուս RIR-երի հակադարձ DNS գոտիների ինչպես նաեւ եւս 80 ccTLD գոտիների առկայությունը:
Բացի դրանից, RIPE-NCC-ի մեկ այլ, առանձնահատուկ, նախագծի մասնակից է հանդիսանում ArmIX-ը, տեղակայելով ու սպասարկելով Atlas համակարգի խարիսխը (Anchor): Atlas համակարգը թույլ է տալիս չափումներ կատարել ինտերնետի ցանկացած հատվածի հետ կապի եւ ծառայությունների հասանելիության վերաբերյալ: