Ֆարմինգ՝ մեծածավալ կիբեռհարձակման տարբերակ

Ֆինանսական 50 ընկերություններ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ասիայում 2007 թվականին միաժամանակ ենթարկվեցին երեք օր տեւած կիբեռհարձակման։ Զոհերի համակարգիչներում հաջող կերպով տեղադրվեցին տրոյական ծրագրեր ու կորզվեցին ընկերությունների հաճախորդների տվյալները։

«Կամավորներ Վենեսուելայի համար» (Voluntarios por Venezuela) շարժումը 2019-ին դարձավ մեկ այլ մեծածավալ կիբեռհարձակման առիթ։ Պաշտոնական կայքում գրանցվելով շարժմանը միանալու Վենեսուելայի նախագահի կոչից մեկ շաբաթ անց ստեղծվեց համանման կեղծ կայք՝ նույն IP հասցեով։ Այդուհետ յուրաքանչյուր այցելություն թե՛ պաշտոնական, թե՛ կեղծ կայք ավարտվում էր գրանցորդի անձնական տվյալների գողությամբ։

Այս կիբեռհարձակումներն իրականացվել են դրա ֆարմինգ (farming) կոչված տեսակով։ Ֆարմինգ կիրառողները ստեղծում են կեղծ կայքեր եւ վերահղում իրական վեբ կայքերի թրաֆիքը՝ տվյալներ գողանալու նպատակով։

Կիբեռհարձակման այս տեսակի մասին առավել մանրամասն տեղեկացնում է «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանը՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի «ՎիքիՀայ» արշավի շրջանակում ստեղծված հոդվածում։

Պատկերը՝ ԱԲ-ով

Facebook
Twitter

Բաժնի նյութերը