«Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ի արդյունավետ նախագծերը Հայաստան էին բերել Ինտերնետ հասարակության հիմնադրամի (Internet Society Foundation` ISF) ծրագրերի ավագ ղեկավար Ջեն Բիրդին եւ ասոցիացված ծրագրերի պատասխանատու Ռիգզին Քոլինսին։
Նրանք ԻՀՀՀ ՀԿ-ի անձնակազմի հետ հանդիպումից հետո, թիմի եւ կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանի գլխավորությամբ այցելցին Լոռու մարզ։ Վանաձորի եւ Սպիտակի երեք գրադարաններում ծանոթացան թվային կառավարման եւ գրադարաններն համայնքային ինտերնետային կենտրոնների վերափոխելու ԻՀՀՀ ՀԿ-ի ծրագրերին։
«Մեր տեխնիկական մասնագետները ստեղծեցին գրադարանների թվային կառավարման ծրագիրը՝ կարիքների գնահատումից հետո։ Լոռու մարզի գրադարաններում այս ծրագրով փորձում ենք լուծել ոչ միայն գրադարանների աշխատանքի կազմակերպումն արդիականացնելու, այլեւ մարզում ինտերնետ եւ համացանցի կրթական անսպառ ռեսուրսները հասանելի դարձնելու խնդիրները»,- նշեց ԻՀՀՀ ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ Նարինե Դերձակյանը։