Համացանցի լեզվական բազմազանության տիրույթում գործում է նաև .հայ-ը

Համացանցի հիմնական լեզուն անգլերենն է, գիրը՝ լատինատառը։ Միաժամանակ, համացանցից օգտվողների 60%-ը չի տիրապետում անգլերենին։

Աշխարհը լեզվական ու տառատեսակի ահռելի բազմազանություն է առաջարկում՝ ավելի քան 7 հազար կենդանի լեզու, որոնցից առնվազն 900-ն ունեն ինքնուրույն այբուբեն։

Այս տվյալները ներկայացնում է Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան՝ ICANN-ը։ Տարբեր լեզուներն ու այբուբենները համացանցում արտացոլելու և տեխնիկապես ճանաչելի դարձնելու նպատակով ICANN-ը նախաձեռնել է «Համընդհանուր ընդունում» (ՀԸ) համաշխարհային շարժումը։

Ներկայում 190 երկրներ միացել են ՀԸ շարժմանը և շուրջ 30 լեզվով գրանցել Միջազգայնացված դոմենային անուններ՝ IDN-ներ (Internationalized Domain Names), օրինակ՝ .中国 ( Չինատան), .рф (ՌԴ), .امارات (ԱՄԷ), .срб (Սերբիա) և այլն։

IDN-ների գործարկումը կարևոր դեր ունի ոչ միայն անգլերեն չտիրապետողներին համացանցից մայրենի լեզվով օգտվելու հնարավորություն տալու, այլև լեզուների պահպանության գործում։

Հայաստանը, կարևորելով այս խնդիրնեը, ի դեմս «Ինտերնետ հանրություն» ՀԿ –ի, նույնպես միացել է ՀԸ շարժմանը և արդեն 9 տարի գործարկում է հայերեն .հայ դոմենային տիրույթը, ինչպես նաև երկրորդ տարին է ինչ ստեղծել է հայատառ՝ անուն.ազգանուն@հայ էլ. հասցե ունենալու հնարավորությունը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը