Համացանցի ստեղծումն ու զարգացումը՝ դոմենային համակարգի մուտքը

Համացանցը 1980-ականների սկզբներին դեռևս փոքր էր ու մասնագիտացված՝ օգտագործվում էր գիտական ու ռազմական նպատակներով։ Դրան միացող յուրաքանչյուր միավոր նույնականանում էր իր IP հասցեով, ինչպես այժմ, բայց այն ժամանակ IP-ներն արտացոլվում էին պարզապես թվերի ու նիշերի շարքով, օրինակ՝ 192.168.1.1։ Դժվար էր հիշելը, բարդ էր նման հասցեներով ցանցային կապ հաստատելը։

Խնդիրը լուծեց դոմենային անունների համակարգը (Domain Name System՝ DNS), որը ստեղծվեց 1983-ին եւ IP-ները օգտատերերին հասանելի դարձրեց որպես բառեր ու տառակապակցություններ։ Առաջին դոմենները գրանցվեցին 1985-ին։

DNS-ը միայն տեխնոլոգիական լուծում չէր, այլեւ հմաշխարհային ինտերնետային «հասարակություն»
ստեղծելու գործիք, որը կմիավորեր բազմաթիվ կայքեր, ծառայություններ ու ռեսուրսներ։

Այս համակարգի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Վիքիպեդիա»  ազատ հանրագիտարանում , որում ՏՏ ոլորտին առնչվող հոդվածների քանակն ավելացել է 100-ով՝ «Ինտերնետ հանրություն»  ՀԿ-ի «ՎիքիՀայ2024»  արշավի ընթացքում։

Լուսանկարը՝ ԱԲ-ով

Facebook
Twitter

Բաժնի նյութերը