Համակարգիչ՝ «Իրերի համացանց» դասընթացի ակտիվ մասնակիցներին

Դեռահասների համար ծրագրավորման «Իրերի համացանց» երկամսյա դասընթացի երկու մասնակցի, որոնք դասընթացի ժամանակ ակտիվություն եւ մեծ հետաքրքրություն են դրսեւորել, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն համակարգիչ է նվիրել։

Լիլիթ Ալիխանյանը Վանաձորից է, Շահեն Գյուրջյանը՝ Գորիսից։  Նրանք հետաքրքրված են ՏՏ ոլորտում մասնագիտանալու հեռանկարով եւ արդեն ցուցաբերում են լավ կարողություններ։

«Դպրոցի ռոբոտաշինության խմբակում շատ բան եմ սովորել, բայց այս դասընթացում նոր գիտելիք ու նոր ընկերներ ձեռք բերեցի։ Ամեն դեպքում, իմ ապագան ծրագրավորումը պիտի լինի»,-մանրամասնել է Լիլիթը։

«Արդեն սովորելու իմ պարտադիր գործիքը՝ համակարգիչն ունեմ։ Կարիքը շատ էի զգում։ Սա ինձ համար շատ պետքական նվեր է, շնորհակալություն»,- հաջողության հասնելու խոստումով ասել է Շահենը։

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր գործունեության առանցքային սկզբունքին, կշարունակի ժամանակակից գիտելիք եւ կրթություն ստանալու հնարավորություն տալ ՏՏ ոլորտով հետաքրքրված աշակերտներին։

Տեսնել ավելին

 

Facebook
Twitter

Բաժնի նյութերը