«.հայ» դոմենային անունների տիրույթը 6 տարեկան է

«Ինտերնետ հանրություն» ՀԿ  .հայ-ի 6-րդ տարեդարձը նշել է հայատառ դոմենային անունների տիրույթի գործարկման օրը՝ մայիսի 5-ին։

Հանրության լայն շրջանակներին .հայ տիրույթի ընդլայնման կարեւորությունը ներկայացվել է Մաշտոցի պուրակում ընթացած իրազեկման արշավով եւ դրա շրջանակում անցկացված  առցանց ֆոտո մրցույթով։

Մրցույթի մի քանի տասնյակ մասնակիցները նկարվել են ․հայ շրջանակով, իրենց լուսանկարները հրապարակել ՖԲ-ում՝ նշելով #հայատառդոմեն #հայդոմեն հեշթեգները, ինչպես նաեւ isoc.am, ինտերնետ․հայ Ֆեյսբուքյան էջերը։

Մրցանակի են արժանացել ամենաշատ հավանումներ ստացած եւ ամենակրեատիվ բովանդակությամբ տարածված լուսանկարները։

Հաղթողներին՝ Քրիստինա Գեւորգյանին եւ Էդգար Ռամազյանին, շնորհվել են .հայ-ի մրցանակը՝ «Բուկինիստ»  գրախանութների ցանցի նվեր քարտը։

.հայ-ի կառավարիչ  «Ինտերնետ հանրություն» ՀԿ շարունակաբար աշխատում է հայատառ դոմենային տիրույթի ընդլայնման եւ համացանցում հայկական ու հայերեն բովանդակությունը հարստացնելու ուղղությամբ։

2016-ի մայիսի 5-ից գործարկված .հայ հայատառ դոմենային անունների տիրույթում առ այսօր գրանցվել է ավելի քան 1.100 դոմեն։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը