«Ինտերնետ հանրությունը», ի նշանավորումն .հայ ազգային դոմենի գործարկման 7-րդ տարեդարձի՝ մայիսի 5-ին հայտարարել է «.հայ-ՆԵԹ» ամենամյա մրցույթ։
Այս տարի այն «Համացանցում՝ .հայ-ի հետ» խորագրով անիմացիաների մրցույթ է, 10-16 տարեկանների համար։ Մասնակիցներն ազատ են կարճ անիմացիայով ներկայացնելու թեմայի իրենց ընկալումը։ Մրցույթի վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է։ Մրցանակները կհանձնվեն եւ հաղթողները կպարգեւատրվեն մինչեւ 2023-ի նոյեմբերի 10-ը։
Առաջիկայում՝ նույն առիթով կտրվի արդեն ավանդական դարձող «Վիքի .հայ» մրցույթի մեկնարկը, որն անցկացվում է «Վիքիմեդիա» գիտակրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
«Այս նախաձեռնություններով փորձում ենք ընդլայնել .հայ ազգային դոմենի ճանաչելիությունը եւ տարածումը, ինչպես նաեւ հարստացնել ու զարգացնել համացանցում հայերեն բովանդակությունը, հանրագիտարանային տվյալները»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեղեկացրել է ԻՀ ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։