«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն եւ «ՀայՀոսթ» ռեգիստրար կազմակերպությունը Հայաստանի դոմենային զոնաների հնարավորությունները, ինչպես նաեւ դրանցում դոմեն գրանցելու կարգը ներկայացրել են DigiTec 2024 տեխնոլոգիական ցուցահանդեսում։
«Հայաստանի դոմենային զոնաները զարգանում են տեխնոլոգիական առաջընթացին համաքայլ, ունեն որակյալ ծառայություններ մատուցելու հնարավորություն ընդլայնելու մեծ ներուժ: Նման միջոցառումները կարեւոր քայլ են այս զարգացման ճանապարհին, որոնք համախմբում են մասնագետներին, գործարարներին եւ հանրությանը»,- ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։
«ՀայՀոսթ»-ի հիմնադիր-տնօրեն Պարգեւ Կարապետյանը նշել է. «Այսպիսի միջոցառումները թույլ են տալիս միավորել տեխնոլոգիական համայնքը, ներկայացնել նորարարություններն ու տարածել գիտելիքը նաեւ ինտերնետ կառավարման ու դոմենային ինդուստրիայի մասին։ Իսկ դա կարեւոր է հայկական դոմենային տիրույթն ընդլայնելու համար»։