Հայաստանում անցկացվող UADay տարածաշրջանային համաժողովները՝ համընդհանուր ընդունման խնդիրների քննարկման, լուծումներ փնտրելու և փորձի փոխանակման հարթակ

Հեռահաղորդակցումթյան միջազգային միությունում (ITU) համոզված են` գլոբալ համացանցը չի սահմանափակվում ենթակառուցվածքներով։ Այն միջավայր է, որտեղ մարդիկ պետք է կարողանան լիարժեք օգտվել բոլոր հնարավորություններից՝ անկախ իրենց լեզվից, ինքնությունից կամ մշակույթից։ Այս մասին հայտարարել է ITU տարածաշրջանային գրասենյակի ԱՊՀ ծրագրերի համակարգող Ֆարիդ Նախլին՝ Երևանում տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովում։

«Համընդհանուր ընդունում» (UA) համաշխարհային շարժման շնորհիվ՝ արդեն իսկ մասնակի կիրառություն են ստացել թե՛ միջազգայնացված դոմենային անունները՝ IDN-ները, թե՛ միջազգայնացված էլեկտրոնային հասցեները՝ EAI-ները։ Ազգային տառատեսակները համացանցում լիարժեք կիրառելու խնդրի լուծելմանն ավելի քան տասը տարի միացել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ Հայաստանից։ Բացի տեխնիակական խնդիրները լուծելուց՝ կազմակերպությունը Երևանում նախաձեռնում է UA Day ամենամյա տարածաշրջանային համաժողովներ։ UA Day 2026-ը՝ «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» համաժողովը չորրորդն էր։ Այն մեկտեղել էր պետական կառույցների, քաղաքացիական, ակադեմիական, բիզնես և տեխնիկական համայնքների, ինչպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների։

Անդրադառնալով Համընդհանուր ընդունման միջազգային օրվա տարածաշրջանային և տեղական միջոցառումներին՝ Ֆարիդ Նախլին նշել է, որ դրանք կարևոր դեր ունեն գլոբալ օրակարգի տեղայնացման և բազմալեզու ինտերնետի գաղափարը տարբեր երկրներում կիրառական լուծումների վերածելու գործում, իսկ Հայատսանում համաժողովները հասցրել են դառնալ UA խնդիրների քննարկման, լուծումներ փնտրելու և փորձի փոխանակման հարթակ։

Նա նաև շեշտել է, որ անհրաժեշտ է ապահովել տարբեր լեզուների առկայությունը արհեստական բանականության և դրա մեծ լեզվական մոդելներում՝ բացառելու համար թվային անհավասարությունն ու կողմնակալությունը։

IDN-ները և EAI-ները բազմալեզու դարձնելը գլոբալ թվային օրակարգում առաջնահերթություն է։ Այն ձևակերպվել է 2005-ին՝ Թունիսում կայացած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովում (WSIS+20)։ Վերահաստատվել և արձանագրվել է նախորդ տարեվերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի WSIS+20 նիստում՝  Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիայի (ICANN) ներկայացրած փաստաթղթով։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը