«Ինտերտնետ հանրությունը» շարունակում է .հայ դոմենային անունների տիրույթի առաջխաղացումը խթանող աշխատանքները։ Կազմակերպությունն արդեն 6 տարի տալիս է .հայ տիրույթում լիովին հայատառ դոմեն գրանցելու հնարավորություն։ Ներկայում փորձում է հայատառ էլեկտրոնային հասցեն ինտերնետում լիակատար կիրառելու հնարավորություն ստեղծել։
ԻՀ ՀԿ-ն այդ նպատակով ներգրավում է մասնագիտական տարբեր շրջանակներ եւ ձեռնարկում կոնկրետ քայլեր՝ համատեղ հստակեցնելով խնդիրները։
ԻՀ ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը եւ «Երիտասարդ ծրագրավորողներ» ՀԿ ներկայացուցիչ Հակոբ Մուրադյանը քննարկել են կիրառական ծրագրերում մայր լեզուների դոմենները լիակատար օգտագործելու հնարավորությունը։
«Այս պահի մեր գերնպատակը առաջիկայում հայատառ էլ. հասցեի գրանցման եւ կիրառման հնարավորություն տվող գոնե մեկ սերվեր Հայաստանում գործարկելն է»,-պարզաբանել է Իգոր Մկրտումյանը։