Հրազդանում «Իրերի համացանց» դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականներ են հանձնվել

Հրազդանում ավարտվել է 14-18 տարեկանների համար նախատեսված «Իրերի համացանց» երկամսյա դասընթացը։ Մասնակիցնեին շնորհվել են ավարտական վկայականներ։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը պարտադրում է շարունակաբար գիտելիք ձեռք բերել։ Մեր կազմակերպությունը փորձում է նպաստել այդ գործընթացին։ Ոչ ֆորմալ կրթությունն այդ տեսանկյունից կարևոր բաղադրիչ է։ Ուրախ ենք, որ «Իրերի համացանց» դասընթացն անցան ևս 16 երիտասարդներ։ Հուսամ՝ ստացած գիտելիքը կկիրառվի կյանքում»,- ասել է ԻՀՀՀ ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։

Կարդալ ավելին

Facebook
Twitter

Բաժնի նյութերը