Հսկայական կապիտալ ունենք՝ .am

Հարգելի՛ համերկրացիներ, օգոստոսի 26-ը մենք նշանավորում ենք որպես .am դոմենի ծննդյան օր։

Հայկական առաջին դոմենը գրանցելու գործը շուրջ երեք տասնամյակ առաջ նախաձեռնեցին մի խումբ մասնագետներ, ինչը դարձավ ապագայի կերտման առանցքը։ Հսկայական աշխատանք կատարվեց հայկական ազգային տիրույթը զարգացնելու, համացանցում հայկականը եւ հայալեզու բովանդակությունը հարստացնելու ուղղությամբ։

Ինտերնետը կարեւոր գործոն է երկրի եւ հասարակության զարգացման ու առաջընթացի համար։ Ստեղծել եւ այսօր ունենք հսկայական կապիտալ, որի հարստացման նպատակով համատեղ պետք է շարունակենք աշխատել։

Շնորհավորում եմ .am դոմենի 28-րդ տարեդարձի առիթով թող բոլորիս նախաձեռնությունները համացանցում առաջ մղեն մեր երկիրն ու հասարակությունը։

ԻՀ ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյան

Facebook
Twitter

Բաժնի նյութերը