ICANN-ի ներկայացուցիչը Երևանում քննարկել է «Համընդհանուր ընդունում» շարժման ներկա գործընթացը

Համընդհանուր ընդունման (Universal Acceptance՝ UA) գործընթացում Հայաստանի ջանքերն են քննարկվել    «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամների ու Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի (ICANN) ռազմավարական նախաձեռնությունների փոխնախագահ Էլիզա Ակոպյանի հանդիպմանը։

Հայաստանում օրերս մասնավոր այցով գտնվող Ակոպյանը գործընկերների հետ հանդիպմանը նշել է, որ բազմալեզու ինտերնետի ներդրման առումով մեր երկիրը գտնվում է բնականոն զարգացման փուլում և համաքայլ է միջազգային ընթացքին։

ԻՀ ՀԿ արտաքին կապերի մենեջեր Կատարինա Գևորգյանը, ընդգծելով ICANN-ի հետ լայն համագործակության կարևորությունը, տեղեկացրել է. «11 տարի առաջ սկսեցինք  հայատառ .հայ դոմենի ստեղծման գործընթացը՝ հասկանալով դրա ռազմավարական կարևորութունը։ Այդկերպ նպաստում ենք հայոց այբուբենը և Հայաստանը պետք է համաշխարհային լեզուների համապատկերում ներկայացնելուն»։

Կազմակերպությունն այսօր շարունակում է դոմենային անվան զարգացման և դրա կիրառման հնարավորություններն ընդլայնելու ջանքերը։ Գեւորյանի խոսքով, ԻՀ ՀԿ-ն, միանալով Համընդհանուր ընդունման միջազգային օրվան, կազմակերպում է թեմատիկ համաժողով և այլ ձևաչափի միջոցառումներ։

Էլիզա Ակոպյանը ICANN-ում Հայաստանի ներկայացվածությունը և կորպորացիայի աշխատանքներին մասնակցությունը գնահատել է ակտիվ և արդյունավետ։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը