Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի՝ ICANN-ի քաղաքականության վերանայմանն են անդրադարձել ICANN-80 համաժողովում։
ICANN-80-ում, որն անցկացվում էր հունիսի 10-13-ը Ռուանդայի մայրաքաղաք Քիգալիում, Հայաստանը ներկայացրել են «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը եւ խորհրդի անդամ Սիրանուշ Վարդանյանը։
Բազմաշահառու համայնքի հետ ICANN-80-ի քննարկումներն ուղղված էին կազմակերպության քաղաքականության վերանայմանը, դոմենային անունների համակարգի ընդլայնմանը, ավելի բազմալեզու եւ ներառական ինտերնետ ստեղծելուն։
Համաժողովում արձանագրվել է նշված ուղղություններով ընթացիկ տարում գրանցված զգալի առաջընթացը։ Միաժամանակ խնդիր է դրվել վերանայելու ICANN-ի գործընթացները եւ փորձարկելու նոր գաղափարներ ու մոտեցումներ։
Կազմակերպության գերնպատակը շարունակում է մնալ ինտերնետի անվտանգության կայունության ապահովումը եւ այդ նպատակով փոխհամագործակցության ընդլայնումը: