Այս օրերին իր 85 ամյա հոբելյանն է նշում մեր կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ Իգոր Մկրտումյանը, ով Հայաստանում ազգային դոմենի ստեղծման եւ համացանցի գործարկման առաջամարտիկներից մեկն է։ Այս կապակցությամբ «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» կազմակերպությունները շնորհավորել են նրան։
«Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» կազմակերպությունները սիրով եւ սրտանց շնորհավորում են մեր առանցքային հիմնադիրներից Իգոր Մկրատումյանի 85-ամյա հոբելանը։
Հարգելի՛ պարոն Մկրտումյան, տասնամյակների հետեւողական ու նպատակային Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ մեր երկիրն այսօր ունի ժամանակակաից եւ թվային միջավայրում աշխարհին համաքայլ լինելու հնարավորություն։ Ձեր ներդրումը Հայաստանում ինտերնետի եւ տեխնոլոգիաների զարգացման գործում նշանակալի է եւ երախտագիտության արժանի։ Նորի եւ առավելի ստեղծումը Ձեր գործնական առօրյայում բնականոն վիճակ է, իսկ աշխատասիրությունը եւ իմացությունների հանդեպ ձգտումը՝ հիրավի ուսուցանող։
Տեխնոլոգիական նոր հնարավորությունները Հայաստան բերելու եւ զարգացնելու, հասարակության կրթական հնարավորություններն ընդլայնելու եւ առաջ մղելու Ձեր ձգտումը ցայսօր էլ մեր կազմակերպությունների գործունեության հիմքն են։ Կրկին շնորհավորում ենք։
Շարունակեք միջավայրին որակ հաղորդել մասնագիտական ու անձնական բարձր հատկանիշներով, ուրախացրեք մեզ Ձեր քաջառողջությամբ։
Իր մասնագիտական հնարավորություններն Իգոր Մկրտումյանը ձեւավորել ու հիմնավորել է պոլիտեխնիկական ու լեզվաբանական կրթությամբ՝ Երեւանում եւ Մոսկվայում։ Աշխատանքային փորձն ամրապնդել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում ապա Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Իգոր Մկրտումյանը 1994-ից «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահն է նաեւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ հիմնադիր-նախագահը։