Ինտերնետ հանրությունը 30 տարեկան է

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի համար օգոստոսի 4-ը հոբելյանական օր է։

Ինչպես ազգային .am դոմենը, այնպես էլ այն հիմնադրած եւ գործարկած մեր կազմակերպությունը, այս տարի տոնում է իր 30 ամյակը։

Հարգելի՛ հայրենակիցներ, «Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամնե՛ր, բոլորիս ջերմորեն շնորհավորում եմ այս տարեդարձի առիթով։

Մի խումբ նվիրյալների ջանքերով սկզբնավորված մեր կազմակերպությունը 30 տարի առաջ իրապես բացառիկ դեր ստանձնեց՝ նախաձեռնելով ե՛ւ .am դոմենի հիմնումը, ե՛ւ ինտերնետը Հայաստան բերելու, ինչպես նաեւ դրա ենթակառուցվածքները զարգացնելու առաքելությունը։

Մեր գործունեության ուղենիշները եւ մեր յուրաքանչյուր քայլին խստապահանջ ու մեծ պատասխանատվությամբ վերաբերելու մոտեցումները չեն փոխվել ցայսօր։ Մենք գերազանց հասկանում ենք այն բացառիկ դերակատարությունը, որը ստանձնել ենք, եւ այդ ամենի կարեւորությունը մեր երկրի ու հասարակության առաջընթացի համար։

Շնորհավորում եմ բոլորիս եւս մեկ անգամ, սիրելնե՛ր։
Մեզ մեծ ուժ ու եռանդ տեխնոլոգիական աշխարհում հայկական .am դոմենի արժանի տեղը շարունակաբար ապահովելու եւ ինտերնետի բազմաշերտ հնարավորություններն ի սպաս մեր երկրի եւ մեր սերունդների կրթությանն ու առաջընթացին ծառայեցնելու համար։

«Ինտերնետ հանրություն»
ՀԿ խորհրդի նախագահ՝
Իգոր Մկրտումյան

Facebook
Twitter

Բաժնի նյութերը