Ինտերնետ կառավարման ոլորտում կրթություն ստանալու հնարավորությունները ներկայացրել են «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամներ Քրիստինա Հակոբյանը եւ Վահան Հովսեփյանը։
Եվրասիա միջազգային համալսարանի նախաձեռնած «Կարիերայի օր» ամենամյա նախագծի շրջանակում ՀՀ բուհերի ուսանողներին տեղեկություններ են տրամադրվել ՏՏ ոլորտի միջազգային եւ հայաստանյան հասարակական հատվածի կրթական ու գործնական ծրագրերի մասին։
Հայաստանի ուսանողները կարող են ընդգրկվել ինչպես «Ինտերնետ հանրություն», «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների, այնպես էլ միջազգային՝ ICANN, Global ISOC, RIPE NCC կազմակերպությունների դամաշնորհային եւ կրթաթոշակային ծրագրերում։
«Մասնագիտական ճիշտ կողմնորոշման եւ աշխատանքային հաջողությունների համար իմացություններից բացի կարեւոր է նաեւ հնարավորությունների մասին տեղեկացվածությունը։ Լավ հնարավորություն է ԻՀ ՀԿ առաջարկած «Ինտերնետ կառավարման դպրոցը՝ ArmSIG-ը»,- նշեց ԻՀ եւ ԻՀՀՀ ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։
Եվրոպական IP հասցեների ցանցերի համակարգման կենտրոնին (RIPE NCC) Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Վահան Հովսեփյանը տեղեկացրել է․ «RIPE NCC-ին աշխատում է ինտերնետի կայուն եւ ապահով զարգացման ուղղությամբ՝ համաշխարհային մակարդակում։ Համայնքին աշխատանքային խմբերի միջոցով կազմակերպությանը կարող են անդամակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ինտերնետի զարգացմամբ։ Սա լավ հնարավորություն է հատկապես ուսանողների եւ ուսուցիչների համար»։